Դամասկոսի և Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կարող են նոյեմբերի 3-4-ը ժամանել Վիեննա` հանդիպման: Այս մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
«Այո, նման սցենար քննարկվում է: Համաձայնեցվում են Վիեննայում հերթական հանդիպման ժամկետները, և, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, նախատեսվում է նոյեմբերի 3-4-ը, եթե բոլոր կողմերը պատրաստականություն հայտնեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:








































