Apple-ի iPhone 6S-ի շնորհանդեսից մեկուկես ամիս անց մշակողները հայտարարել են բյուջետային գնով դրա նմանակի թողարկման մասին: Չինական «կլոնների» տեսաուսումնասիրությունը հրապարկված է ARMdevices.net-ի Youtube ալիքում:
Նորույթը 37 դոլար արժե: Օրիգինալ iPhone-ի արժեքը սկսվում է 199 դոլարից պայմանագրով, և 649 դոլարից սկսած՝ առանց պայմանագրի և օպերատորի միացման:
Գաջեթի հեղինակների խոսքով՝ գաջեթներն արտաքինից գործնականում նման են: Նմանակն ունի 5 դյույմանոց դիսփլեյ և ներկայացված է ոսկեգույն, արծաթագույն, վարդագույն տեսակներով:
Տեխնիկական առումով կրկնօրինակը զգալիորեն զիջում է բնօրինակին: Կլոնավորված iPhone-ն աշխատում է Spreadtrum SC773 չիփսեթի բազայով: Կետայնությունը 960×540 է:
Համեմատության համար՝ Apple-ի օրիգինալ սմարթֆոնն ունի 3D Touch էկրան 1334×750 կետայնությամբ, և աշխատում է A9 պրոցեսորի բազայի հիման վրա:









































