«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում կայանալիք «Չելսի»-ի հետ խաղից սպասելիքների մասին։
«Չեմ կարծում, որ «Չելսի»-ի հետ խաղը հեշտ է լինելու։ Վերքերը «Չելսի»-ին ավելի ուժեղ են դարձնում։ Այս խաղը միշտ սկզբունքային է եղել, բայց հիմա այն 9-րդ և 15-րդ տեղերը զբաղեցնող թիմերի հանդիպում է։ Բայց մենք մոտիվացված ենք, շանս ունենք բարելավել դիրքը մրցաշարային աղյուսակում։
Փորձում եմ հասկանալ՝ ինչ ֆուտբոլ է ցուցադրում Մոուրինյոյի թիմը։ Նա բարձրակարգ մարզիչ է։ Վիճաբանություն երբեք չենք ունեցել։
Երկուսս էլ էմոցիոնալ ենք, բայց և պրոֆեսիոնալ, ովքեր հասկանում են, որ եզրափակիչ սուլիչից հետո ևս կյանքը շարունակվում է»,- Liverpool Echo-ի հետ զրույցում ասել է Կլոպը։


































