Ալեսսանդրո Դել Պիերոն «Կատանիա»-ի դարպասը խփած երկու գոլից հետո դարձավ իտալական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է մեկ թիմի կազմում հանդես գալով՝ դառնալ 283 գոլի հեղինակ:
«Յուվենտուս»-ի ավագը գերազանցեց «Ինտեր»-ի լեգենդ Ջուզեպպե Մեացցայի ռեկորդը, որը դարձել էր 282 գոլի հեղինակ:
«Ես իմ սիրած գործով եմ զբաղվում և ուրախ եմ, որ ինձ մոտ դա լավ է ստացվում: Ես գոհ եմ, որ «Կատանիա»-ին երկու գոլ խփեցի, մնացածն ընդամենը վիճակագրություն է»,- Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:










































