«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան ենթադրում է, որ «կապտանռնագույններ»-ը կարող են հրաժարվել հարձակվող Նեյմարի ծառայություններից՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Լապորտան վստահ է, որ Լիոնել Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում:
«Մեսսին երբեք չի հեռանա «Բարսելոնա»-ից: Նա ակումբի խորհրդանիշ է: Երբ նախագահ էի, Մեսսիի տրանսֆերի շուրջ բազմաթիվ առաջարկներ էի ստանում: Այդ թվում «Ինտեր»-ից, որը պատրաստ էր մեծ հրաժարագին վճարել նրա համար: Սակայն յուրաքանչյուր անգամ ես մերժել եմ նման առաջարկները:
Նեյմարի շուրջ իրավիճակն այլ է: «Բարսելոնա»-ն ֆինանսական խնդիրներ ունի, այնպես որ ներկայիս ղեկավարությունը պետք է վաճառի բարձրակարգ որևէ ֆուտբոլիստի տրանսֆեր կամ ակումբի ակտիվները: Լավագույն լուծումը բարձրակարգ ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքն է: Նեյմարը կարող է գնալ, բայց Մեսսին երբեք չի հեռանա «Բարսելոնա»-ից»,- Goal-ը մեջբերում է Լապորտայի խոսքերը:










































