Մեծ Բրիտանիան պատրաստվում է թագուհու 90-ամյակի պատվին կայանալիք տոնակատարություններին։ Հաջորդ տարի կայանալիք տոնական միջոցառումների շրջանակում կանցկացվի թագուհու զգեստապահարանի ցուցադրություն՝ հայտնում է WWD WWD-ն։
Ցուցահանդեսին կներկայացվի միապետի ավելի քան 150 զգեստ։ Բացի դրանից՝ կցուցադրվեն պայուսակներ, աքսեսուարներ և զարդեր։
Ցուցադրությունը կբացվի ապրիլի 21-ին՝թագուհու ծննդյան օրը, Շոտլանդիայի Հոլիրուդի պալատում, իսկ այնուհետև կտեղափոխվի Բուքինգհեմյան պալատ և Վինձորի ամրոց։









































