Saturday, 08 06 2024
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում

ՀԱՊԿ-ը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ զորք մտցնե՞լ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, խաղաղարար ուժերը կարող են մասնակից լինել խաղաղության ապահովման միջոցառումներին ոչ միայն կազմակերպության անդամ երկրների տարածքում, այլ նաև այլ երկրների տարածքում: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Վերջինս ընդգծել է, որ նրանք խաղաղարար առաքելություն կարող են իրականացնել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի մանդատի ներքո:

Առաջին հարցը որ առաջանում է այս հայտարարության առնչությամբ՝ այն է, թե այդ ո՞ր այլ երկրի տարածքում է, որ ՀԱԿՊ-ի խաղաղարար ուժերը կարող են գործողություններ իրականացնել:
Խոսքը Սիրիայի մասին չի կարող լինել, որովհետև Սիրիայում խաղաղարար առաքելություն իրականացնելու կարիք չկա: Սիրիայում լայնամասշտաբ պատերազմ է, և խաղաղարար ուժերը այնտեղ անելիք չունեն: Խաղաղարար ուժերը չեն կարող տեղաբաշխվել սիրիական բանակի և «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման բաժանարար գծի վրա, որովհետև սիրիական պետության խնդիրը ոչ թե այդ կազմավորման հետ խաղաղ գոյակցությունն է, այլ վերացումը: Սիրիական բանակը խնդիր է դրել ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել երկրի տարածքը և այդ դեպքում ընդհանրապես խաղաղարարների անհրաժեշտություն չի առաջանա:

Միակ տարածքը, որտեղ ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերը կամ ավելի ճիշտ՝ ռուսական բանակը ՀԱՊԿ-ի մանդատի ներքո կարող են հայտնվել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն է: Համենայնդեպս, այս պահին ուրիշ նման տարածք չի նշմարվում:

Լեռնային Ղարաբաղի տարածքը համարվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, սակայն Ադրբեջանը չի հանդիսանում այդ կազմակերպության անդամ երկիր: Ադրբեջանը չի կարող անդամակցել այդ կառույցին, քանի որ ադրբեջանական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն այնպիսին է, որ իրենց երկիրը չի կարող անդամակցել այնպիսի ռազմաքաղաքական կամ տնտեսական դաշինքի, որին անդամակցում է Հայաստանը: Ադրբեջանցիները այս հիմնավորումն են ներկայացնում Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հրաժարվելու համար: Ռուսաստանը չափազանց շահագրգռված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի անվան տակ իր ռազմական ներկայությունը ապահովելու համար, և այդ նպատակով առիթներ ստեղծելը, ըստ էության, որևէ դժվարություն չի ներկայացնում:

Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ հակամարտության գոտում խաղաղարար առաքելություն չեն կարող իրականացնել եռանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի զինված ուժերը, Ռուսաստանին ստիպում է գտնել այդ մոտեցումը շրջանցող տարբերակներ: Իսկ ամենահարմար տարբերակը ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի ներգրավումն է այդ խնդրի լուծման գործում:

Մի կողմից՝ ՀԱՊԿ-ը դա Ռուսաստան չէ, քանի որ այդ կառույցին անդամակցում են 6 պետություններ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ այդ խաղաղապահ զորքերը գործելու են Ռուսաստանի ղեկավարության ներքո: Այնպես որ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովը իր հայտարարությամբ հող է նախապատրաստում հակամարտության տարածք խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար՝ իր հայտարարությամբ փորձելով ստուգել նաև անդամ երկրների արձագանքը:

Կարող է հարց առաջանալ, որ Հայաստանը ևս ՀԱՊԿ անդամ է, և նրա մասնակցությունը խաղաղարար առաքելությանը կարող ոչ ճիշտ ընկալվել, բայց պետք եղած դեպքում կարող են ասել, որ հայկական խաղաղապահները չեն մասնակցի այդ գործողությանը՝ առաքելության հնարավոր չեզոքությունն ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում