ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի ամսին խոսք հիմա չի գնում, քանի որ Ռուսաստանն այլևս գերտերություն չէ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Կասկած չկա, որ մենք լուրջ տարաձայնություններ ունենք, հատկապես՝ Ուկրաինայի և Սիրիայի հարցերով: Բայց սառը պատերազմը բնորոշվել է 2 գերտերությունների հակամարտությամբ: Հիմա իրավիճակն այլ է: Ռուսաստանն այլևս գերտերություն չէ»,- հայտարարել է Էռնեստը:







































