Վիեննայում բանակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրիքայի և Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարներները: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
«Վիեննայում Սիրիայի հարցով բազմակողմանի հանդիպման շրջանակ, որը տեղի կունենա վաղը, տարբեր ձևաչափերով խորհրդակցություններ և շփումներ են տեղի ունենում: Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ զրույցիցի հետո Լավրովը մասկցել է ԱՄՆ-ի, Թուրիքայի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան:









































