3dnews.ru-ի փոխանցմամբ՝ Fujitsu-ն կենսաչափական տվյալները վերածում է կոդավորման բանալիների։ Ընդգծվում է, որ մատնահետքերը, երակների պատկերն ու աչքի ցանցաթաղանթը հարմար և անվտանգ են այդ նպատակով օգտագործելու համար։ Fujitsu-ն որոշել է այդ կերպ պաշտպանել սերվերին ուղարկվող կենսաչափական տեղեկատվությունը։
Fujitsu-ի Laboratories ստորաբաժանման ծրագրավորողների խումբը ներկայացրել է անվտանգ կոդավորման ու տվյալների ապակոդավորման տեխնոլոգիա՝ օգտագործելով ափի երակների պատկերի սկաներ և սխալների ուղղման սովորական մեխանիզմ՝ տվյալները համացանցով ուղարկելիս։
Այդպիսով, սերվեր ուղարկվող գաղտնի տվյալների համար հիմնական բանալի է ծառայում օգտատիրոջ ձեռքի ափի նկարը։











































