Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է Մադրիդի «Ռեալ»-ում անցկացրած տարիների մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Երբ ես լքեցի «Ռեալ»-ը, երկրպագուներին ուղված նամակ գրեցի մամուլի միջոցով: Խոսքը ոչ թե իմ զգացմունքների, այլ իրականության մասին էր: Ես չէի ցանկանում, որ երկրպագուներն իմ մասին սխալ կարծիք ունենային:
Շատ բաներ են տեղի ունեցել փակ դռներից այն կողմ: Ես թողել եմ Մադրիդը հենց այնպես: Շնորհակալություն բոլորին, ովքեր ծափահարություններով հրաժեշտ տվեցին ինձ»,- հայտարարել է Դի Մարիան:








































