Աշխարհում մարդասիրական կազմակերպություններին անհրաժեշտ է մոտ 20 մլրդ դոլար՝ արտակարգ իրավիճակներից տուծած անձանց, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին գեթ նվազագույն օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարսել Վասենին:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՀԱՊԿ պետությունների փրկարարական ծառայությունների ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ խորհրդակցությանը: Վասենը աշխարհում տեղահանվածների թիվը գնահատել է 60 մլն մարդ, իսկ պատերազմներից և տարերային աղետներից տուժածների թիվը՝ 100 մլն:
Նա նշել է, որ այդ գումարն անհրաժեշտ է միայն ամենաանհրաժեշտ կարիքների համար, ինչպիսիք են՝ սնունդը, առողջապահությունը, ժամանակավոր կացարանը, որպեսզի «մարդիկ գոնե ապրեն վրաններում, ոչ թե բաց երկնքի տակ»: