Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել «մեկ ընտանիք, մեկ երեխա» քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
«Չինաստանը կթույլատրի բոլոր զույգերին երկու երեխա ունենալ»,- գործակալությունը մեջբերում է Կոմունիստական կուսակցության հայտարարությունը։
Արդեն երրորդ տարին անընդմեջ Չինաստանում գրանցվում է բնակչության աշխատունակության կրճատում։ Միևնույն ժամանակ աճում է մարդկանց թիվը, ովքեր անցել են 60 տարեկանի շեմը։











































