«Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտվել են: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զբոսայգին ամբողջությամբ կահավորվել է նստարաններով, մանկական խաղերով, աղբամաններով, զրուցատաղավարում: Տարածքը կանաչապատվել ու ծաղկային ձևավորումներ է ստացել, անցկացվել է ոռոգման ցանց: Սիզամարգերի, ճեմուղիների երկարությամբ տնկվել են մշտադալար թուաներ:
Ներկայում ավարտական փուլում են նկարազարդման աշխատանքները, որից հետո այգին լիովին կծառայի բնակիչներին:








































