Nike ապրանքանիշը ճապոնացի երաժիշտ և դիզայներ Հրիոշի Ֆուջիվարայի հետ համատեղ ստեղծել է Air Trainer 1 բութսերը: Մոդելը թողարկված է Հելոուինի կապակցությամբ, հաղորդում է Highsnobiety-ն:
Կոշիկը կաշվից է, ռետինե կոշկատակն ապահովում է առաձգականությունը: Բութսի վրա առկա են սև, սպիտակ և նարնջագույն գույները: Մեկ զույգն արժե 120 դոլար:










































