Yamaha ընկերությունը տեսահոլովակում ցուցադրել է իր ստեղծած ռոբոտ-մոտոցիկլիստին, ինչը առաջին անգամ հասարակությանը ներկայացվել է հոկտեմբերի 28-ին Tokyo Motor Show ավտոսրահում, հայտնում է lenta.ru-ն:
Շնորհանդեսում Motobot անունը ստացած ռոբոտը ղեկավարում է առաջատար Yamaha սպորտային մոտոցիկլը:
Motobot-ի ստեղծողը հույս ունի, որ նրան կսովորեցնի վարել այնպես, որ այն զարգացնի մինչև 200 կմ/ժամ արագություն:
Yamaha-ի հայտարարությամբ` այդ մշակումը կարևոր փուլ է այն համակարգի ստեղծման գործում, որի նպատակն է օգնել վարորդներին և ապահովել անվտանգ ուղևորություններ:












































