Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում «Կուբան»-ը սեփական հարկի տակ ընդունեց Մոսկվայի «Սպարտակ»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլի հեղինակը դարձավ Լորենցո Մելգարեխոն:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չէր հայտավորվել խաղին վնասվածքի պատճառով:
Կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դուրս եկավ խաղադաշտ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 65-րդ րոպեին:
«Կուբան» – «Սպարտակ»՝ 1:0
1:0 Մելգարեխո (34՛)








































