Գերմանիայում փախստականների հետ կապված վատացած իրավիճակի ֆոնին ամենախոշոր Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը, որի ղեկավարը կանցլեր Անգելա Մերկելն է, կորցնում է ժողովրդականությունը գերմանացի ընտրողների շրջանում: Նրա վարկանիշն ընկել է մինչև 36%, ինչը վատագույն արդյունքն է վերջին 3 տարում: Այս մասին վկայում են Stern ամսագրի և RTL մեդիախմբի կատարած ուսումնասիրության արդյունքները:
Նշվում է, որ Մերկելի կուսակցության ավանդական ընտրողները հիմա ընդհանրապես չեն ուզում ընտրությունների գնալ՝ հիասթափվելով քաղաքական գործիչների վրա ազդելու հնարավորության հարցում:
Forsa ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախկին ընտրողների 15%-ը շրջվում է Ազատ-դեմոկրատական կուսակցության կողմը, մոտ 12%-ն անցել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ճամբար, 6%-ը՝ «Կանաչների», նույնքան՝ այլ կուսակցությունների:









































