Սիրիացի ժողովուրդը տառապում է ահաբեկչությունից, քանդված ենթակառուցվածքից և շրջափակումից, որում հայտնվել է Սիրիան: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիացի խորհրդարանականների խմբի հետ հանդիպմանը, որոնք այցով գտնվում են Դամասկոսում:
«Սիրիացի ժողովրդի տառապանքները կապված են առաջին հերթին ահաբեկչության և քանդված (ահաբեկչական խմբավորումների ձեռքով) ենթակառուցվածքով, երկրորդ՝ շրջափակման հետ, որում գտնվում է Սիրիան»,- ասել է Ասադը: Ասադը նշել է, որ դա ամենաբացասական կերպով անդրադառնում է սիրիացիների կենսամակարդակի վրա շատ ոլորտներում, «հատկապես՝ առողջապահության ոլորտում»:
Ասադի խոսքով՝ «ահաբեկչությանը և ծայրահեղական գաղափարներին պետք է վերաբերվել որպես համաշխարհային միտում և չի կարելի դրանք վերցնել որոշակի շրջանակների մեջ, որպեսզի չտարածվեն (դրանց սահմաններից դուրս)»:










































