Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները չեն ապստամբել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դեմ:
«Ոչ ոք չի ապստամբել Մոուրինյոյի դեմ: Մեր թիմի ֆուտբոլիստները պատրաստ են մեռնել խաղադաշտում: Ասեմ, որ թիմն, իսկապես, վատ մարզավիճակում է: Բնականաբար, բազմաթիվ լուրեր են շրջանառվում:
Սակայն մենք պատրաստ ենք և փորձում ենք կատարել այն, ինչ պահանջում է մարզիչը: «Չելսի»-ն կվերգտնի իր խաղը»,- Daily Mail-ը մեջբերում է Ռամիրեսի խոսքերը:







































