Իրանի Ուրանի փոխակերպման հիմնադրամի (UCF) մասնագետները Սպահանում ստեղծել են վառելիքային ձողեր «Բուշեհր» ատոմակայանի համար: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Մուհամմաս Ջանադ Մարագիի խոսքով՝ աշխատանքն իրականացվել է առանց օտարերկրյա պետությունների կողմից որևէ օգնության: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:
Ավելի վաղ Սպահանում UCF-ի մասնագետները վառելիքային ձողեր էին ստեղծել Թեհրանի հետազոտական ռեակտորի և Արաք քաղաքի IR40 ռեակտորի համար:








































