Որոշ մասնագետների կարծիքով՝ Պարսից ծոցի որոշակի տեղամասեր կդառնան այնքան շոգ և չորային, որ մարդիկ այլևս չեն կարողանա այնտեղ ապրել, հայտնում է telegraf.com.ua-ը: Այդպիսի անբնական տաքացման պատճառը համարվում է մթնոլորտ արտանտված ածխաթթու գազի հսկայական քանակությունը: Ենթադրվում է, որ արդեն 50 տարի անց, այդ տարածքի բնակիչները կզգան կլիմայի շոշափելի փոփոխությունները, իսկ արդեն 100 տարի անց, մարդկությունը կլքի Պարսից ծոցի որոշ տարածքներ:
Կարելի է փորձել խուսափել այդպիսի իրավիճակից, սակայն դրա համար անհրաժեշտ է բնապահպան կազմակերպությունների շտապ միջամտությունը: Հակառակ դեպքում, Պարսից ծոցում իրադրությունը կարող է դառնալ կրիտիկական և հանգեցնել մարդկային մեծ ողբերգության:




































