Չինական առցանց խանութի եկամուտը 2015 թվականի 3-րդ եռամսյակում կտրուկ աճել է միանգամյա շահույթի և բջջային սարքավորումների վաճառքի հետևանքով 32%-ով եկամուտի աճի շնորհիվ, հայտնում է payspacemagazine.com-ը:
Սեպտեմբերի 30-ի դրությամբ` չինական e-commerce հսկայի եկամուտը հասել է 3․57 միլիարդ դոլարի: Անցյալ տարի նույն ժամանակաշրջանում այն եղել է 476․9 միլիոն դոլար:
Շահույթի նկատելի աճը պայմանավորված է Alibaba Health ենթակառուցվածքի վերագնահատումից առաջացած է 2․93 միլիարդ դոլար հասույթով:
Առանց հաշվի առնելու այդ եկամուտները, Alibaba-ի շահույթը 3-րդ եռամսյակում կազմել է 762 միլիոն դոլար:
Համեմատության համար նշվում է, որ ամերիկյան խոշորագույն առցանց խանութ Amazon-ի շահույթն անցյալ եռամսյակում կազմել է 79 միլիոն դոլար:










































