Նորվեգացի գիտնականները պնդում են, որ ատամնաբուժական պլոմբները կարող են ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ` հարևան ատամներին դարձնելով ավելի հակված ինֆեկցիաների և կարիեսի: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ատամը պլոմբելուց հետո հաճախակի է հանդիպում կարիեսի նոր դեպքեր, հայտոնում է Zee News-ը:
Գիտնականները հայտնաբերել են, որ պլոմբված 10 ատամներից 6-ի կողքի ատամներին հինգ տարվա ընթացքում առաջանում է կարիես: Պարզվել է, որ ատամնաբույժը պլոմբ դնելու ընթացքում կարող է պատահմամբ վնասել կողքի ատամը:
Փորձագետների կարծիքով՝ բուժումից հետո մարդիկ հատկապես ուշադիր պետք է լինեն իրենց ատամների առողջության նկատմամբ: Հարկավոր է քիչ ուտել շաքար, և պարբերաբար լվանալ ատամները:








































