Համացանցում տեսագրություն է հայտնվել, որտեղ աշակերտը դասարանում արձանագրել է ոստիկանին, ով հարձակվել է նրա համադասարանցու վրա, հաղորդում է TCH-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում: Նշվում է, որ ոստիկանը կոպտորեն աղջկան բռնել և գետնին է գցել այն բանից հետո, երբ նա հրաժարվել է նրա հետ գնալուց:
«Կամ դու գալիս ես ինձ հետ, կամ ես քեզ կստիպեմ»,- ասել է ոստիկանն ու առանց նախազգուշացնելու դեռահասին, նստարանի հետ միասին գետնին է գցել:
Այդ ընթացքում ոստիկանը մյուս տղային ասել է. «Հաջորդը ես քեզ բանտ կնստեցնեմ»: Հայտնի է, որ աղջիկը խախտել էր դպրոցական կանոնակարգը, ինչի պատճառով կանչել էին ոստիկանին:
https://youtu.be/_PkpmjUwWBg








































