Ապրիլի 10-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, ինչի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով, իսկ վարորդը ինքնազգացողությունը վատանալու պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































