Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի հարձակվող Դանիել Սթարիջը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի՝ «Բորնմութ»-ի դեմ հանդիպումը:
«Դեռ նոր ոչինչ չկա: Սթարիջը ապաքինվում է, սակայն դեռ պատրաստ չէ «Բորնմութ»-ի դեմ հանդիպմանը»,- հայտարարել է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 28-ին:




































