Euromag.ru-ի փոխանցմամբ՝ Բարսելոնի քաղաքապետարանը նախնական ժամկետ է սահմանել սեփական լոկալ արժույթի գործարկման համար։ Հաջորդ կես տարվա ընթացքում պետք է ավարտվեն դիզայներական աշխատանքները, որպեսզի գարնանն արժույթը դառնա արդեն իրականություն։
Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ լոկալ արժույթն առաջին հերթին ունակ է նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Քաղաքապետարանի մտահղացմամբ՝ արժույթը ստեղծվելու է միայն խորհրդանշական նպատակներով և որպես զբոսաշրջային հուշանվեր։ Ըստ ամենայնի՝ բարսելոնյան արժույթը համարժեք կլինի մեկ եվրոյին և ազատորեն կփոխանակվի պաշտոնական արժույթով։









































