Թուրքական «Ֆեներբահչե»-ի մարզչական շտաբը հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի ծառայություններով:
Երբ «Արքայական ակումբ»-ը մեկնել էր Թուրքիա՝ ՉԼ քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակներում խաղալու «Գալաթասարայ»-ի դեմ, «Ֆեներբահչե»-ի նախագահ Ազիզ Յիլդիրիմը հանդիպեց իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է բրազիլացի կիսապաշտպանի՝ թուրքական ակումբ հնարավոր տեղափոխության հարցը: Sport.es-ը տեղեկացնում է, որ Պերեսը դեմ չէ Կակայի տեղափոխությանը:
Նշվում է, որ թուրքական ակումբը ցանկանում է համալրել նաև պաշտպանության կենտրոնը: Պերեսը Յիլդիրիմին առաջարկել է հրավիրել Ռիկարդու Կարվալյուին, ով առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակ կստանա:









































