F-16I կործանիչների իսրայելցի օդաչուները «խելացի» սաղավարտներ կստանան, որոնք տեղեկություն կտրամադրեն ինքնաթիռի վիճակի մասին: Այս մասին հայտնում է Defense Aerospace-ը:
Սաղավարտի միջոցով օդաչուները վիզուալ տեղեկություններ կստանան ինքնաթիռի տարբեր տվիչներից և համակարգերից, որը կպրոյեկտվի աջ աչքին հատուկ պաշտպանական ապակու միջոցով: Օդաչուն կկարողանա հաշվարկել բարձրության, գտնվելու վայրի, արագության մասին տվյալները կամ տեղեկությունը ինքնաթիռի տեղորոշիչ կայանից: Ապակու վրա նաև տեղեկություն կերևա թռիչքային առաջադրանքների մասին:
Սաղավարտում նաև տեսախցիկ-գրանցիչ է ներդրված, որը տեսագրում է թռիչքը և օդաչուի գործողությունները: Սաղավարտի քաշը մոտ 6 կգ է, բայց դա օդաչուների համար խնդիր չի լինի, քանի որ F-16I-ը չի մասնակցում բարձր մանևրային օդային մարտերին և զգալի ծանրաբեռնվածություն չի կրում:








































