Ոչ մի քաղաքական կամ այլ նախաձեռնություն չի կարող իրագործվել Սիրիայում առանց «ահաբեկչության ոչնչացման»։ Նման հայտարարություն է տարածել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գրասենյակը՝ փոխանցում է SANA գործակալությունը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ «ողջունում է ցանկացած քաղաքական լուծում, որը հավանության կարժանացվի սիրիացի ժողովրդի կողմից և կպահպանի նրա միասնությունը»։









































