Ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, կհեռացվի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: The Independent-ի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացի մասնագետի գործակալն արդեն տարբերակներ է մշակում՝ իր հաճախորդի հետագա կարիերայի համար:
Մոուրինյոն կարող է գլխավորել Միլանի «Ինտեր»-ը կամ ՊՍԺ-ն: Այժմ միլանյան ակումբը գլխավորում է Ռոբերտո Մանչինին, իսկ փարիզյան ակումբը՝ Լորան Բլանը:
Մոուրինյոն աշխատել է «Ինտեր»-ում 2008-2010 թվականներին՝ ակումբի հետ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր:










































