Թուրինի «Յուվենտուս»-ի մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան նշել է, որ ամռանը կատարված փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողել թիմի արդյունքների վրա:
«Ամռանը կատարված փոփոխություններն ազդեցություն են թողել թիմի վրա՝ հանգեցնելով որոշակի խնդիրների առաջացմանը: Բայց դա նորմալ է: Մենք միավորներ ենք կորցրել բավականին պարզ իրավիճակներում:
Այնուամենայնիվ, վստահությամբ եմ նայում դեպի ապագան: Գիտեմ, որ շատ շուտով «Յուվենտուս»-ը կվերգտնի իր նախկին մակարդակը»,- Football Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:
Հիշեցնենք, որ թուրինյան ակումբն անհաջող է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում: 9 տուրերում թիմն ընդամենը 12 միավոր է վաստակել:









































