Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ռուսական «Գազպրոմի» դեմ հայց է ներկայացրել միջազգային միջնորդ դատարան։ Թուրքիան վիճարկում է ռուսական գազի գինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե կողմերը պայմանավորվածության են եկել ռուսական գազի գինը Թուրքիայի համար 10.25 տոկոսով զեղչելու համար, սակայն համաձայնագիր չէր ստորագրվել։ Թուրքիան երկար ժամանակ Ռուսաստանից պահանջում է նվազեցնել գազի գինը։










































