Thursday, 04 06 2026
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը

Ում իմ ձայնը լսելի չէ՝ իր խլության և ականջների խնդիրն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը:

– Պարոն Ադրեասյան, ընդդիմադիր պատգամավորերը, օրինակ՝ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հարց է բարձրացնում, որ Դուք չեք արձագանքում այնպիսի մարդկանց գործունեությանը, ինչպիսիք են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որոնք պարբերաբար հայտնվում են կրակոցներով, ծեծուջարդերով ուղեկցվող իրադարձությունների կենտրոնում:

– Եթե Պարոն Մանուկյանը ցանկություն ունի այդպես հարձակողական պաշտպանել մարդկանց,  կարծում եմ՝ ոչ մեկը նրան չի զրկել դառնալ իրավապաշտպան և այդ բոլոր խնդիրները պաշտպանել այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Այս բոլոր քաղաքական ելույթները, իհարկե, լավն են, դրանցից մի մասը կարող են նաև օգտակար լինել, բայց մարդու իրավունքների պաշտպանությունն օրենսդրական գործընթաց է, օրենքներով գրվող և օրենքներով արվող: Մնացած բոլոր՝ հուզական, գեղեցիկ, դիվիդենտներով ելույթները, մամուլում այցելություններ բերող վերնագրերը նորմալ են: Ես նաև դրա համար եմ այստեղ՝ տեսնեմ, որ մարդիկ այդպես գեղեցիկ խոսում են:

– Որևէ օրենք կամ օրենքի դրույթ Ձեզ խանգարո՞ւմ է բարձրաձայնել այդ մարդկանց վերաբերյալ հնչող ապօրինությունների մասին:

– Ոչ թե օրենքն է ինձ խանգարում, այլ լիազորությունն է պակասում: Ի վերջո, պետք չէ իրավաբան լինել, մի քիչ կարդալ իմացող մարդը կարող է հասկանալ, որ օմբուդսմենը նախաքննության ու հետաքննության փուլում որևէ ֆունկցիա չունի:

– Խոսքը ընդամենը բարձրաձայնելու և հասարակության ու իրավապահների ուշադրությունը նման երևույթների վրա հրավիրելուն է վերաբերում:

– Դուք իրավունք ունեք խոսել, իսկ ես՝ ոչ:

– Դուք իրավունք չունե՞ք նման երևույթների մասին բարձրաձայնել:

– Ոչ, ոչ, ոչ: Ես պիտի օրենք խախտեմ: Այս քանի օրը մի քանի պատգամավորների նվեր եմ ուղարկելու մեր օրենքը, որն իրենք են ընդունել: Ձեզ էլ եմ ուղարկելու:

– Ձեր զեկույցում անօրինականությանը վերաբերող բազմաթիվ օրինակներ կան: Բայց դրանք կարծես թե պարզապես հանձնվել են թղթին: Իսկապես, չե՞ք կարծում, որ Դուք պետք է լինեիք այդ երևույթների նկատմամբ թիվ մեկ ընդդիմադիրը՝ ոչ քաղաքական իմաստով: Մինչդեռ Ձեր ձայնը լսելի չէ, Ձեր պայքարը նկատելի չէ, Ձեզ համարում են իշխանության մարդը:

– Այդ բոլոր ասածներն ուղղակի հիմարություն են, և կրկնելուց այդ հիմարությունները ճշմարտություն չեն դառնա: Ես ոչ իշխանության մարդն եմ, ոչ էլ իմ ձայնը լսելի չէ: Եվ ում համար իմ ձայնը լսելի չէ՝ դա արդեն իր խլության և ականջների խնդիրն է: Իմ պայքարն այնքան է, որքան ես հնարավորություն ունեմ՝ օրենքի տառը չխախտելով: Իսկ մնացած սրացումները, դիվիդենտներ քաղելու երևույթները հասկանալի են: Մենք մեր գործում անում ենք առավելագույնը: Երբ ես նոր էի աշխատում, և երբ զուտ մարդկային առումով ցանկություն էր առաջանում վրդովվել այս կամ այն խնդրով, ամենազարգացած երկրների իմ գործընկերները  խորհուրդ էին տալիս, թե օմբուդսմենն իրավունք չունի տուրք տալու նման մարդկային բուռն երևույթներին: Պետք է առաջնորդվել օրենքով:

– Բայց Ձեր ասած զարգացած այդ երկրների հետ համեմատած մեր երկրում իրականությունն այլ է: Եվ Հայաստանում անհրաժեշտ է, որ օմբուդսմենի ձայնը լսելի լինի:

– Ուրեմն ձեզ օմբուդսմեն պետք չէ, ձեզ պետք է թրերով, տանկերով ու սրերով պաշտպան, որ կգա ու գլուխներ կկտրի: Օմբուդսմենն ունի կոնկրետ գործառույթ, որը ես չեմ հորինել, մեր օրենքը վերցված է եվրոպական առաջադեմ փորձից: Քանի որ ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, մեր առանձին պատգամավորներ կարողացան ինձ բարկացնել իրենց անտրամաբանական ու անարդար պիտակներով, դուք էլ կարողացաք օգտվել իմ բարկությունից: Ձեզ մաղթում եմ շատ այցելություններով հոդվածներ:

– Կարծիք հնչեց, որ այլ երկրներում օմբուդսմենի զեկույցները մեծ արձագանք են ունենում, բայց Ձեր զեկույցն աննկատ է մնում:

– Իմ եզրակացությունները եթե տանեին Նորվեգիա, այնտեղի հասարակությունը ցնցումների մեջ կընկներ: Այսինքն՝ ոչ թե իմ եզրակացությունն է թույլ, այլ հասարակությունն է ցնցումների հանդեպ մի փոքր խուլ: Այնպիսի սրություն, ինչպիսին կա մեր հայտարարություններում ու զեկույցներում, իմ կոլեգաներն ուղղակի շոկի մեջ են ընկնում: Ոչ թե այն պատճառով որ նրանց երկրում խնդիրներ չկան, այլ որ շատ ավելի մեղմ զեկույցներից նրանց հասարակությունը ցնցումների մեջ է ընկնում: Այն, որ մեր հասարակությունը կամ իմունիտետ ունի, կամ լավ չի ցնցվում՝ դա արդեն իմ խնդիրը չէ: Եվ ցնցողները ոչ թե պետք է այստեղ ամբիոնի մոտ օդը ցնցեն, այլ պետք է գնան ու գործ անեն, որպեսզի իրենց ձախողած քաղաքականության պատճառով չփորձեն օմբուդսմենին մեղադրել: Դա վերաբերում է և ընդդիմադիր, և իշխանական այն պատգամավորներին, ովքեր փորձում են խնդիրը հիվանդ գլխից տեղափոխել առողջ գլխի վրա: Եվ այսօր Հայաստանում որպես հազվագյուտ առողջ գլուխ օմբուդսմենի ինստիտուտն է: Այնպես որ, թող մտածեն իրենց հիվանդ գլուխների մասին:

– Պարոն Անդրեասյան, ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած օրինագծով նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորություն է ընձեռվում, բայց կրկնակի քվեարկություններից խուսափելու լրացուցիչ մեխանիզմ չի ստեղծվում: Չե՞ք կարծում, որ դա առաջիկա հանրաքվեի կամ ընդհանրապես ընտրությունների ժամանակ կեղծիքների հիմք կարող է հանդիսանալ:

– Խնդիրն այն է, թե արդյոք այս փոփոխության արդյունքում կավելանա կրկնակի քվեարկությունների թիվը: Պետք է տեսնենք, թե իրականում այն ինչպես կկիրառվի: Դիտորդները, լրատվամիջոցներն ու մենք հետևելու ենք, և եթե զգանք, որ արդյունքում ավելանում է կրկնաքվեարկությունների թիվը, արդեն կլինի մեր կոշտ արձագանքը: Միակ վտանգը, որ զգում եմ այս փոփոխությունից, որ դրոշմակնիքի լրացուցիչ երաշխիքն այս դեպքում չի լինելու: Բայց կան նաև այլ երաշխիքներ, և չենք կարող ասել, որ եթե դրոշմակնիքը չլինի, կրկնաքվեարկություններ են լինելու:

– Մեր հասարակության ավելի քան 30 տոկոսը աղքատ է: Այդ վիճակը պետության կողմից նրանց սոցիալական իրավունքների ոտնահարում չի՞ նշանակում:

– Դա կոպիտ ոտնահարում է, և մեր՝ հաճախ բարձրացվող խնդիրներից է: Մենք այդ խնդիրը՝ ոչ միայն մարդկանց աղքատությունը, այլ դրա պատճառները, հաճախ ենք բարձրացնում: Եվ սոցիալական իրավունքի ոտնահարումը ծագել է տնտեսական իրավունքի ոտնահարումից:

– Տնտեսական իրավունքի ոտնահարում ասելով՝ նկատի ունեք մենաշնորհնե՞րը, հովանավորվող բիզնե՞սը, քաղաքականության ու գործարարության միաձուլո՞ւմը:

– Ոչ պատշաճ մրցակցությունը, որն իր մեջ ներառում է ամեն ինչ: Ոչ պատշաճ մրցակցությունը բերում է տնտեսության հզորացման նվազեցմանը: Իհարկե, կան նաև աշխարհաքաղաքական պատճառներ: Ընդհանուր տնտեսական վիճակը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները ձեռնարկատիրության նվազման են բերում: Դա էլ արդեն սոցիալական խնդիրների է բերում:

– Այսինքն՝ Դուք համաձա՞յն եք միջազգային կառույցների կամ նրանց այն հայտարարությունների հետ, թե Հայաստանում կոռուպցիան ու հովանավորչությունը խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը:

– Ես դա չասացի: Ես ասացի, որ կան բազմաթիվ խնդիրներ, և խնդիրների մեջ շատ կարևոր է ոչ պատշաճ մրցակցությունը՝ սկսած այն հանգամանքից, որ մենք ավանդաբար չենք ունեցել այդ մրցակցությունը: Չենք ունեցել պատմական պատճառներով, վերջացրած արդարադատության պակասի, կոռուպցիոն երևույթների պատճառով:

– Ամենաշատը ո՞ր ոլորտներում կա կոռուպցիա: Կրթությա՞ն, առողջապահությա՞ն, արդարադատությա՞ն, թե՞ այլ ոլորտներում:

– Դուք ինքներդ եք թվարկում: Օրինակ՝ դուք կարող եք չթվարկել, բայց հոգեմետ դեղերի, Հեպատիտ B-ի կամ C-ի դեղերի անմատչելի լինելը կամ պատշաճ կերպով չտրամադրելը ինձ համար նույնպես ամենաշատը ոտնահարվող ոլորտ է: Ես չգիտեմ՝ այստե՞ղ է ամենաշատ խնդիրը, թե՞ այն, որ մեկը 1 միլիոն դրամ կաշառք է վերցրել:

– Իսկ չե՞ք կարծում, որ Հայաստանում արտագաղթի մակարդակը բարձր է մարդու իրավունքների համատարած ոտնահարման պատճառով:

– Ես միշտ եմ ասել՝ արդարություն և հաց: Եթե մարդիկ ունենան իրավական արդարություն և սոցիալական նվազագույն պայմաններ, ընդ որում՝ սոցիալական պայմանները գալիս են իրավական արդարությունից, հիասթափություն չի լինի: Իսկ հիասթափությունը բերում է արտագաղթի: Իսկ այդ շղթայի գլուխը դատական համակարգն է, և հենց այդտեղից է պետք բարեփոխումները սկսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում