Մոնակոյում կառուցվող պենտհաուսը 300 մլն եվրոյով (ավելի քան 324 մլն դոլար) դրվել է վաճառքի: Եթե գնորդ գտնվի, դա կլինի աշխարհի ամենաթանկարժեք բնակարանն աշխարհում՝ հայտնում է interteam.com.ua-ն:
Բնակարանն առանձնանում է ոչ միայն Միջերկրական ծովին նայող տեսարանով և մինչև շենքի ծայրը հասնող հսկայական բաց լողավազանով, այլև մակերեսով՝ ավելի քան 3000 քմ, 5 հարկ: Բնակարանի մի կողմից՝ Մոնակոն է, մյուս կողմից՝ իտալական Ռիվյերան:
Այն գտնվում է Tour Odéon երկնաքերի գագաթին, որի կառուցումը վերջերս են ավարտել: Tour Odéon-ը Մոնակոյի ամենաբարձր շենքն է:










































