Friday, 05 06 2026
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

Հայաստանում սկսվել է քաղաքացիական պատերազմի նոր ալիք

Հայաստանում սկսվել է քաղաքացիական պատերազմի նոր ալիք: Բարեբախտաբար, այդ պատերազմը վիրտուալ տարածքում է՝ սոցիալական ցանցերում, թեև իհարկե միգուցե սոցիալական այդ կոմունիկացիաների չլինելու պարագայում չլիներ նաև պատերազմ: Ինչ կլիներ դրա փոխարեն` պարզ չէ, բայց գոնե պատերազմ չէր լինի: Իսկ առիթը ապրիլի 9-ի իրադարձություններն են:

Տարբեր քաղաքական հայացքների, տարբեր մեթոդների, տարբեր գաղափարական ուղղվածության ակտիվիստներն ու խմբերը, տարբեր քաղաքական ուժերի համակիրներն ու անդամները հեգնում, ծաղրում, անձնապես վիրավորում և անգամ հայհոյում են իրար` փորձելով իրենց կարծիքն ասել, իրենց վերաբերմունքն արտահայտել ապրիլի 9-ի մասին: Այս ամենը գուցե և բնական է Հայաստանում վաղուց ի վեր լարված հասարակական փոխհարաբերությունների, լարված մթնոլորտի պայմաններում, որը փորձում են սնել նաև տարբեր քաղաքական ուժեր՝ քաղաքական շահերից ելնելով, սկսած իշխանությունից, մինչև ընդդիմադիր միավորներ:

Սակայն այդ բնականը վաղուց արդեն հասել է բանականի սահմանին, իսկ միգուցե նաև անցել է այդ սահմանն ու բավական ակնհայտորեն ջլատում է քաղաքացիական առանց այդ էլ փոքր այն պոտենցիալը, որ նոր-նոր ձևավորվում է Հայաստանում և փորձում գտնել ելքեր համակարգային, քաղաքակրթական այն ճգնաժամից, որի մեջ հայտնվել է Հայաստանի հասարակությունը, Հայաստանը` որպես պետություն: Այսօր սակայն, ոչ թե ելքերն են գտնվում, այլ գտնվում են քավության նոխազներ, ականներ, ծախվածներ, պատվեր կատարողներ և այլն: Ինչ ասես, միայն թե ոչ ելք: Սակայն, մյուս կողմից, շատերն էլ կարծում են, որ ելքը գտնելուց առաջ պետք է նախ գտնել մարդկանց, ովքեր գառան դիմակով գայլեր են քաղաքացիական պայքարի մեջ: Բայց կարծես թե դա էլ վերածվել է «իդեա-ֆիքսի» կամ «սևեռուն գաղափարի», վերածվելով ինքնանպատակ գործընթացի, որը իրականում ոչ թե ֆիլտրում է քաղաքացիական ռեսուրսը, այլ թերևս ավելի թունավորում այն:

Ապրիլի 9-ը հանդիսացավ այդ դեստրուկցիայի նոր ալիքի առիթ, խթան, որը հայտնի չէ, թե ինչքան կշարունակվի: Բայց գրեթե կասկած չկա, որ բավական լուրջ հարված է հասցնելու քաղաքացիական ռեսուրսին, որի խնդիրը լրիվ հակառակն է՝ ձևավորել ընդհանուր միջավայր, ընդհանուր կորիզ, որտեղ քաղաքական կամ գաղափարական, մեթոդական տարաձայնությունները կլինեն արդեն հարուստ զինանոցի կարգավիճակով, ոչ թե կդառնան պառակտող, անգամ փոխադարձ թշնամություն առաջացնող գործոն: Դա հաղթահարելն, իհարկե, անհնար չէ, հատկապես եթե նկատի առնենք, որ քաղաքացիական հանրույթը աչքի է ընկնում ինտելեկտի, արժեքների գերակայությամբ, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս, ի վերջո, դրա հետ կապված նպատակներն ու թիրախները ավելի վեր դասել, քան անձնական խնդիրները: Բայց դա արդեն շատ ջանք ու ժամանակ պահանջող գործընթաց է` այն դեպքում, երբ երկուսն էլ՝ ջանքն էլ, ժամանակն էլ թանկ են ներկայիս կարևոր ժամանակահատվածում:

Ներկայումս առկա է քաղաքացիական և կուսակցական ռեսուրսների բախում` վիրտուալ, իրական, հոգեբանական: Ընդ որում` շատ դեպքերում, քաղաքացիականն ու կուսակցականը տարրալուծվել են, սակայն ոչ թե ներդաշնակության, այլ լղոզվելու իմաստով: Քաղաքացիական ռեսուրսը կուսակցական համակարգը դիտարկում է որպես մարտահրավեր, քանի որ այն գալիս է շատ իրողություններ վերանայելու, ինչը կուսակցություններին սպառնում է առնվազն ստատուս քվոյի փոփոխությամբ: Իսկ կուսակցական ստատուս քվոները Հայաստանում իշխանական մակարդակներին հաջորդող մակարդակներն են, որտեղ առկա է դիրքային բավական լուրջ պայքար՝ անձնական և նյութական հավակնությունների համար, հատկապես Հայաստանի կուսակցական և քաղաքական ավանդույթների և հարաբերությունների պայմաններում:

Իշխանությանը, բնականաբար, ձեռնտու է կուսակցական համակարգերում խաղի կանոնների և ստատուս քվոյի անփոփոխությունը: Կարող են փոխվել դեմքերը, կարող են փոխվել տեքստերը, բայց պայմանով՝ որ դրանք մնան միայն արտաքին ցուցիչների մակարդակում, իսկ կանոնները և տրամաբանությունը մնան անփոփոխ: Այդ տեսանկյունից, կուսակցական ներկայիս «էլիտաներն» ու իշխանությունը ընդհանուր շահ ունեն պարբերական «քաղաքացիական պատերազմներ» հրահրելու հարցում: Առայժմ նրանք համատեղ այդ շահն առաջ են մղում նկատելի արդյունավետությամբ: Դրա վկայությունն է հերթական «պատերազմի» բռնկումը և այն իրողությունը, որ ռազմավարական իմաստով Հայաստանում առայժմ հաղթանակներ տոնում է միայն քաղաքական ավանդական համակարգը, իսկ քաղաքացիականությունն իր օգտին գրանցում է զուտ մարտավարական հաջողություններ` միջավայրային առումով չկարողանալով հասնել ռազմավարական կայացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում