Սեպտեմբերին ներկայացված Apple ընկերության նոր սմարթֆոնների գլխավոր առանձնահատկությունը 3D Touch տեխնոլոգիան է, որի օգնությամբ iPhone 6S-ն ու iPhone 6S Plus-ը կարող են չափել էկրանին Ձեր սեղմման ուժը։
Սակայն մշակող Սայմոն Գլեդմենը գտել է 3D Touch-ի համար նոր կիրառություն։ Նա ստեղծել է Plum-O-Meter անվանումով հավելված, որը սմարթֆոնը կդարձնի էլեկտրոնային կշեռքի փոխարինող։ Ծրագրի օգնությամբ կարելի է համեմատել փոքր առարկաների քաշը, այդ թվում՝ մրգերի։
Նշենք, որ հավելվածը հասանելի է միայն կոտրված սարքերի համար։









































