Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի սպանդի 16-րդ տարելիցը: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նշեց. «Պատշաճ գնահատական չի տրվել, մենք՝ բոլորս, այս ամենից պատշաճ հետևություններ չենք արել, և իհարկե ցանկալի է, որ մեր հանրությունը այլևս առնչություն չունենա նման իրավիճակների հետ: Բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ մեր հանրային կյանքում քաղաքական սպանությունները, որոնք տեղ են առել նաև հոկտեմբերի 27-ից առաջ, կարող են շարունակություն ունենալ: Եթե պատշաճ գնահատական չի տրվել թե՛ իրավական, թե՛ քաղաքական ընթացակարգերով, ապա քաղաքական այսպիսի ողբերգությունները, քաղաքական համատեքստ ունեցող ոճրագործությունները կարող են նորից կրկնություն ունենալ»:








































