Նյու Յորքում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են հայրենիքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, քվեաթերթիկներն ուղարկվել են Թուրքիա:
Նյու Յուրքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Էրթան Յալչընը հայտնել է, որ քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար քվեարկել է 10 հազար 95 մարդ:
Նյու Յորքից բացի ԱՄՆ-ում Թուրքիայի քաղաքացիներն ընտրություններին մասնակցել են Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Հյուսթոնում, Բոստոնում և Մայամիում:









































