Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է որակազրկվել 5 խաղով՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Վեսթ Հեմ»-ի դեմ արտագնա խաղում ոչ պատշաճ դրսևորումների համար:
Անգլիայի ֆուտբոլի միությունը պաշտոնապես մեղադարնք է ներկայացրել Մոուրինյոյին՝ խաղը սպասարկող մրցավարի նկատմամբ անթույլատրելի վարք դրսևորելու և մրցավարական սենյակ ներխուժելու փորձ կատարելու կապակցությամբ:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև «Չելսի»-ին և «Վեսթ Հեմ»-ին՝ ֆուտբոլիստների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չսահմանելու համար:
Կողմերը պետք է բացատրություններ տան հոկտեմբերի 29-ին: Մեղադրանքները հաստատելու դեպքում Անգլիայի ֆուտբոլի միությունը կպատժի Մոուրինյոյին՝ որակազրկելով նրան 5 խաղով:
Հիշեցնենք՝ պորտուգալացի մասնագետը հեռացվել էր նշված հանդիպման ընդմիջմանը՝ «կարգազանցության» համար:









































