Պաղեստինի վարչապետ Սալյամ Ֆայադը հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումն ուղղված է նախագահ Մահմուդ Աբասին, որը պաշտոնական այցով գտնվում է Հորդանանում: Այս մասին հաղորդում է Reuter գործակալությունը:
Պատճառը Ֆայադի և Աբասի միջև առկա տարաձայնություններն են՝ կապված պետական քաղաքականության առանցքային ուղղությունների հետ: Տարաձայնություններն այնքան լուրջ էին, որ չէր բացառվում նախագահի կողմից վարչապետին պաշտոնից հեռացնելու հնարավորությունը:
Գործակալության աղբյուրները, սակայն, կոնկրետ տեղեկություն չունեն՝ արդյոք Աբասը կապ ունի՞ այդ որոշման հետ: