«Մի ավել կամ պակաս օլիգարխի հայտնվելը ուշադրության կենտրոնում չենք պատրաստվում պահել,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Արա Աբրահամյանի քաղաքական մեկնարկին,- հանգիստ ենք վերաբերվում, առանց ջղաձգումների»:
Ռուսաստանի ազդեցությունը, ըստ Զ. Փոստանջյանի, հսկայական է. «ՌԴ ազդեցությունը կարող է նվազել միայն այն դեպքում, երբ մենք իրապես ցանկություն ունենանք ազատ, անկախ Հայաստան ունենալու, իսկ դրա համար պետք է օտար երկրների ներկայացուցիչներին բացահայտելու համար քաղաքական դաշտը լյուստրացիայի ենթարկել»:
«Թե ում և ինչպես կհաջողվի դառնալ վարչապետ կամ նախագահ, դա հարցական է,- նշեց Զ. Փոստանջյանը,- այդ խնդիրների համար է, որ մենք պայքարում ենք, որպեսզի մեր երկրում օրինական կարգեր հաստատվեն:







































