Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՏՄ-ն ԵՄ-ին առաջարկում է երկխոսություն սկսել ընդհանուր տնտեսական տիրույթի ստեղծման մասին։ Պաշտոնական նամակն ուղարկվել է ԵՄ-ի հանձնաժողովին։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի ու ինտեգրացիայի հիմնական ուղղություններով նախարար Տատյանա Վալովայան։
Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում, միության կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Վալովայան հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան ընդհանուր տնտեսական տիրույթի ստեղծման գաղափարին, և առաջարկում են սկսել այդ երկխոսությունը։








































