Կիպրոսի Կենտրոնական բանկն այսօր հերքել է ֆինանսական կառույցների հաղորդագրությունն այն մասին, թե մտադիր են վաճառել երկրի ոսկու պահուստների մի մասը: Այս մասին հաղորդում է Կիպրոսի տեղեկատվական գործակալությունը:
«Այդ հարցը նույնիսկ չարժե քննարկել: Ներկայումս ոչ մի նման բան չի քննարկվել և առաջիկայում էլ չի քննարկվի: Ոսկու վաճառքի հարցը վերաբերում է բացառապես Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդին»,- ասել է ԿԲ ներկայացուցիչ Ալիկի Ստիլիանուն:
Նշենք, որ մամուլում այս լուրերը տարածվել են՝ հղում անելով Եվրահանձնաժողովի փաստաթղթերը:




































