Սպասվում է, որ նոյեմբերի 13-ին Երկրի վրա կընկնի տիեզերական աղբի խոշոր կտոր, որն իրենից ներկայացնում է հրթիռի աստիճան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալությանը։ Նշվում է, որ անկումը սպասվում է Շրի-Լանկա կղզում շրջանում։
WT1190F-ը նկատվել էր 2013-ի փետրվարին, սակայն շուտով անհետացել։ Աստղագետները կարծել էին, որ այն այլևս չի վերադառնա Երկրի մերձակայք։
Այն կընկնի Շրի Լանկայի ափերից 100 կմ հեռավորության վրա։ 1.2 մետր երկարությամբ մարդկային ծագման «երկնային մարմինը» գրեթե լիովին կայրվի մթնոլորտում, սակայն բացառված չէ, որ մի մասը կարող է հասնել Հնդկական օվկիանոսի մակերևույթ։ Խորհուրդ է տրվում անկման գոտում ձկնորսության դուրս չգալ և կյանքը վտանգի չենթարկել դեպքի վայրից լուսանկարներ ստանալու համար։









































