Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայում գտնվող Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի զորամիավորումն այս տարի ստացել է ավելի քան 80 միավոր ռազմական նոր տեխնիկա։ Այդ մասին հայտնել է օկրուգի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ զորամիավորումը ստացել է զրահապատ տրանսպորտներ, շարժական հետախուզական կետեր, «Կամազ» ավտոմեքենաներ։ Ռազմական տեխնիկան Աբխազիա հասցվել է երկաթուղային ճանապարհով։
Օկրուգի մամլո ծառայությունն ընդգծել է, որ 2015 թվականին ռազմաբազան նոր տեխնիկայով ապահովելու պլանը կատարվել է 100 տոոկսով։








































