Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն Արևմուտքի կողմից ենթարկվում է ճնշումների՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին միանալուց հրաժարվելու համար։ Այդ մասին ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը:
«Մեր նախագահը ցանկանում է վարել ինքնուրույն քաղաքականություն, շատերին դա դուր չի գալիս։ Դրանում էլ կայանում է մեր վրա հարձակումների էությունը»,- ասել է նա։ Ասադովը նաև քննադատել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ դիտորդներ ուղարկելուց հրաժարվելու համար։
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 45 միլիոն բնակչությամբ Ուկրաինայի ընտրությունների համար ուղարկել է 400 դիտորդ, իսկ 80 միլիոն բնակչությամբ Թուրքիա՝ ընդամենը 18 դիտորդ, և հավելել, որ տրամաբանություն չի տեսնում 9 միլիոն բնակչությամբ Ադրբեջանի համար ևս 400 դիտորդ ուղարկելու մեթոդաբանության հարցում։









































