«Տորոնտո»-ի իտալացի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Այդ մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:
Իտալացի ֆուտբոլիստը 22 գոլ է հեղինակել մեկ մրցաշրջանի ընթացքում և 16 գոլային փոխանցում կատարել: Այդ ցուցանիշով Ջովինկոն MLS-ի ռեկորդ է սահմանել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սեբաստիան Ջովինկոյի՝ մրցաշրջանի ընթացքում հեղինակած բոլոր գոլերը:










































