Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչում Թուրինի «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ ևս անզոր էր Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղում: Յուպ Հայնկեսի սաները պատասխան խաղում ևս 2 անպատասխան գնդակ ուղարկեցին «Յուվե»-ի դարպասը: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 2:0 հաշվով:
«Յուվենթուս» – «Բավարիա»` 0:2
0:1 Մանջուկիչ (64’), 0:2 Պիզարո (90+1’)









































